Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Այսպես երկար չենք հանդուրժելու»․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին

19:42, ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
«Այսպես երկար չենք հանդուրժելու»․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին

«Դիմադրություն շարժումը» երթով հասավ Ոստիկանության շենքի մոտ։

«Մեկ անգամ ևս խոսքս ուղղում եմ ոստիկանությանը․ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի։ Նիկոլի միակ հենարանը ոստիկանությունն է, որի միջոցով փորձում է պահել իշխանությունը»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը։

«Այս օրերին շարունակվում են ապօրինի ձերբակալությունները։ Մեր ընկերներից շատերին էս օրերին կեղծ, շինծու մեղադրանքներով ձերբակալել են։ Այսպես երկար չենք հանդուրժելու ձեր շարունակ ապօրինությունները և կալանավորումները։ Խելքի՛ եկեք և հաշվի՛ առեք ժողովրդի կամքը։ Սա է ժողովրդի դիրքորոշումը, և որևէ կերպ չեք կարող կասեցնել»,- նշեց նա։

| | |
2532 | 0
Facebook