Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Պուտինը հասավ նրան, որ մեր նախնիների տարած հաղթանակն արժեզրկվի». Թորոս Ալեքսանյան

23:18, ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
«Պուտինը հասավ նրան, որ մեր նախնիների տարած հաղթանակն արժեզրկվի». Թորոս Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ներկայիս Ռուսաստանը այնքան է զզվեցրել 2-րդ համաշխարհային պատերազմին վերաբերող հիշողության հետ կապված իր դեստրուկտիվ պահվածքով ու այդ պատերազմի պատմության ընդգծված հակագիտական մեկնաբանություններով, որ աշխարհն ստիպված սկսում է հրաժարվել ընդհանրապես այդ հիշողությունից, բոլոր երկրներն արդեն խուսափում են այդ թեման մեծ ծավալով շոշափելուց, և այն փաստացի մոռացության են մատնում:

Եվրոպական շատ երկրներում այդ պատերազմում սովետական զինվորներին նվիրված հուշակոթողներն ստիպված ապամոնտաժվում են, որպեսզի պուտինյան հանցագործ ռեժիմը չկարողանա դրանք օգտագործել քաղաքական նպատակներով, որպեսզի դրանք պուտինյան հիվանդոտ պրոպագանդայի գործիք չդառնան:

Կարճ ասած՝ Պուտինը հասավ նրան, որ մեր նախնիների, նացիստական Գերմանիայի դեմ, հսկայական զոհողությունների գնով, տարած հաղթանակն ամբողջապես արժեզրկվի»:

| | |
2619 | 2
Facebook