Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը». Դավիթ Բաբայան

00:30, շաբաթ, 14 մայիսի, 2022 թ.
«Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը». Դավիթ Բաբայան

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի գրառումը. «Երբ համաշխարհային քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները մտել են մերկ աշխարհաքաղաքականության հարթություն, որը բնութագրվում է ազգային շահերի, ռազմավարական և մարտավարական հաշվարկների գերակայությամբ, որտեղ իրավունքներն ու օրենքները գործնականում դադարել են նշանակություն ունենալ, գլխավոր հրամայական է հանդիսանում հզոր ազգային արժեհամակարգի պահպանումը հասարակական կյանքում, պետականաշինության և արտաքին քաղաքականության մեջ։ Այո՛, սա ցինիզմի և կեղծավորության աշխարհում մարտահրավերներն ու վտանգներն արդյունավետորեն հաղթահարելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է: Ներքին և արտաքին թշնամական վեկտորները քաջ գիտակցում են դրա կարևորությունը և ամեն կերպ փորձում են խարխլել արժեհամակարգը, փոխարինել դրանք, ծաղրել ավանդույթներն ու սկզբունքները՝ դրանք ներկայացնելով որպես հետամնաց անցյալի մնացորդներ։ Շատ երկրներ սրա զոհն են դարձել։ Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը, ավանդույթներն ու արժեքները և դրանով իսկ փրկել երկիրն ու ժողովրդին այս անբարեխիղճ աշխարհում»։

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
| | |
1354 | 0
Facebook