Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան կարգելի 3D տպիչների արտահանումը Ռուսաստան

10:24, ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
Ճապոնիան կարգելի 3D տպիչների արտահանումը Ռուսաստան

Ճապոնիան կարգելի էլեկտրոնային և ատոմային մանրադիտակների, քվանտային համակարգիչների, 3D տպիչների և բարձր տեխնոլոգիական այլ սարքավորումների արտահանումը Ռուսաստան:

«Սահմանափակումները կգործեն մայիսի 20-ից»,- հայտնել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տոկիոն սահմանափակումների մի քանի փաթեթ էր սահմանել Մոսկվայի դեմ, որոնք ներառում էին պատժամիջոցներ՝ ֆիզիկական անձանց, ձեռնարկությունների և պետական ​​հաստատությունների դեմ։

8344 | 0
Facebook