Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական նորագույն նավը խոցվել է Ուկրաինայի զինվորականների կողմից

00:06, ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
Ռուսական նորագույն նավը խոցվել է Ուկրաինայի զինվորականների կողմից

Հինգշաբթի օրը՝ մայիսի 12-ին, ուկրաինացի զինվորականները խոցել են ռուսական «Վսևոլոդ Բոբրով» նավը, որը հրդեհվել է։ Այս մասին հայտնել է Օդեսայի մարզային պետական ​​վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։

Նրա խոսքով՝ «Վսևոլոդ Բոբրովը» հարձակման է ենթարկվել Զմեինի կղզու տարածքում և շարժվում է դեպի Սևաստոպոլ։

Միաժամանակ Բրատչուկը հավելել է, որ տեղեկությունը ճշգրտման կարիք ունի։ Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով անանուն աղբյուրներին, գրում են, որ նավը խոցվել է «Նեպտուն» հրթիռներով՝ որով ուկրաինացի զինվորականները խեցել են «Մոսկվա» հածանավը։

«Վսևոլոդ Բոբրովը» նյութատեխնիկական ապահովման նավ է, որը գործարկվել է 2016 թվականին և շահագործման է հանձնվել մեկ տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսին։

6776 | 0
Facebook