Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեխիան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ճանաչում է որպես ցեղասպանություն

00:24, հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Չեխիան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ճանաչում է որպես ցեղասպանություն

Չեխիայի Հանրապետությունը չորեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին, օրենսդրական մակարդակով ճանաչել է ռուսական բանակի գործողությունները՝ որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն, հայտնում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Չեխիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Եվգենի Պերեբիյնիսին։

«Մարդկության դեմ ուղղված էթնիկական դրդապատճառներով հանցագործությունները, ինչպիսիք են զանգվածային մահապատիժները, մահացածների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական և հոգեկան բռնությունները կամ երեխաների բռնի տեղահանումը, որոնք իրականացնում է Ռուսաստանը՝ համակարգված և մեծ մասշտաբով ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, ցեղասպանության դրսևորումներ են»,- ասել է դեսպանը:

6773 | 1
Facebook