Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսը գազի դիմաց կվճարի ռուբլով

19:54, չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
Բելառուսը գազի դիմաց կվճարի ռուբլով

Ռուսաստանն ու Բելառուսը փոփոխություններ են կատարել գազի մատակարարման համաձայնագրում։ Այս փաստաթուղթը սահմանում է 2022 թվականի ապրիլից մինչև վերջ գազի գնի ձևավորման պայմանները։ Համաձայնագրում նշվում է, որ Բելառուսն անցնում է գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելուն, գրում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը։

Նշվում է, որ գազի սակագինը կձևավորվի ռուբլու նկատմամբ (նախկինում 2022 թվականի համար սահմանվել էր 128,52 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց)։

5831 | 0
Facebook