Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ընդդիմության շրջանում վարչապետի անուն դեռևս չի շրջանառվում․ «Իրավունք»

09:18, չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
Ընդդիմության շրջանում վարչապետի անուն դեռևս չի շրջանառվում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ օրվա իշխանությանը հեռացնելուց հետո` հրապարակելու են այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։ «Նրանցից չի պահանջվելու ո՛չ կուսակցականություն, ո՛չ հավատարմություն ինչ-որ մեկի անձի, ո՛չ ղազագիր։ Նրանք ուսապարկի կարգավիճակ չեն ունենալու, այդ մարդիկ ունակ էլ չեն այդպիսի վարքագծի։ Նրանցից շատ-շատերին դուք ճանաչում եք, նրանք մեր մեջ են»,- ասել էր Սաղաթելյանը։

Թե այդ 250 մասնագետներից ո՞վ է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն, փորձեցինք պարզել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից: Սակայն, նա վստահեցրեց, որ նման անուն դեռեւս չի շրջանառվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

4385 | 0
Facebook