Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը ելք չունի Ուկրաինայի պատերազմից». Բայդեն

11:00, երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
«Պուտինը ելք չունի Ուկրաինայի պատերազմից». Բայդեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ հաշվարկող» է, բայց այս պահին «ելք չունի» Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Reuters-ը։

Բայդենն ընդգծել է, որ Պուտինը սխալմամբ կարծում էր, թե Ուկրաինա ներխուժումը կկործանի ՆԱՏՕ-ն և Եվրոմիությունը։ Փոխարենը ԱՄՆ-ն ու եվրոպական շատ երկրներ հավաքվել են Ուկրաինայի կողքին։ «Պուտինը շատ հաշվարկող մարդ է, և հիմա ինձ անհանգստացնող խնդիրն այն է, որ Ռուսաստանի առաջնորդն այժմ ելք չունի, և ես փորձում եմ հասկանալ, թե մենք ինչ ենք անում այդ առնչությամբ»,- նշել է Բայդենը:

8024 | 0
Facebook