Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նորավանքը» Հայաստանի գավաթակիրն է

21:54, կիրակի, 08 մայիսի, 2022 թ.
«Նորավանքը» Հայաստանի գավաթակիրն է

«Հանրապետական» մարզադաշտում «Նորավանքը», 2։0 հաղթելով «Ուրարտուին», իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Հայաստանի գավաթը։ Հատկանշական է, որ հանդիպման առաջին խաղակեսի առաջին 20 րոպեների ընթացքում խաղն ընթացել է հորդառատ անձրևի ներքո:

29-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ռուդոսելսկին գլխով գնդակը փոխանցել է դարպասին շատ մոտ կանգնած Մուստաֆինին, որն էլ բացել է հանդիպման հաշիվը։ Իսկ 77-րդ րոպեին «Նորավանքը» հարձակման աջ եզրով հակագրող է ձեռնարկել, որի արդյունքում գնդակը հայտնվել է Տենտոն Յեննեի մոտ, որը մոտ տարածությունից գրավել է Արսեն Բեգլարյանի դարպասը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։

Հիշեցնենք, որ «Նորավանքը» երկու տարվա փորձ ունի, որի պատճառով կարող է իրավունք չստանալ մասնակցելու եվրագավաթներին։ Սակայն ակումբը դիմել է ՈՒԵՖԱ իրեն ընդառաջելու խնդրանքով և սպասում է որոշման։

6528 | 0
Facebook