Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տաթև-Աղվանի նորակառույց ճանապարհն է, տեղ կա՝ փլվել, լցվել է ձորը». Թաթոսյան

19:36, կիրակի, 08 մայիսի, 2022 թ.
«Տաթև-Աղվանի նորակառույց ճանապարհն է, տեղ կա՝ փլվել, լցվել է ձորը». Թաթոսյան

Օգտատեր Տիգրան Թաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակելու գրել. «Սա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գտնվող նորակառույց Տաթև-Աղվանի միջպետական ճանապարհի մի փոքր ու ոչ ամենավատ հատվածն ա։ Ավելի վատ մասերում ուղղակի նկարել չկարողացա, վտանգավոր էր։ Տեղ կա, որ ուղղակի ճանապարհը կեսից փլվել, լցվել ա ձորը։ Մի խոսքով, մի դժբախտ ու դժգույն վիճակ։
     Ճանապարհի ստրատեգիական նշանակությունը քիչ թե շատ տեղյակ մարդիկ լավ հասկանում են՝ Սյունիք ու Արցախ տանող և Իրանի հետ հաղորդակցության միակ ուղին ա։ Կառուցվել ա լրիվ նոր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարիչների կողմից, շահագործման մի տարին դեռ չի լրացել։ Նիկոլ Փաշինյան պարոն վարչապետ, հիմա սրանից ի՞նչ եզրակացություն անենք։ Բա այ էս չեղած ասֆալտին չե՞ք փռելու պատասխանատուներին։ Եթե չէ, 2 պատճառ կարող ենք ենթադրել՝ կամ վերին ատյանների կողմից հովանավորյալներ են, կամ կառավարությունն էդքան չկա, որ տեր կանգնի պետական միջոցներով արված հսկայական ծախսերին ու մարդիկ անպատիժ գողացել են։
     Բա որ պարոն Ալեն Սիմոնյանն էն իրա նոր ԲՄՎ-ով հանկարծ ուզենա Սյունիք գնա (գիտեմ, որ ինքը Բալի ա սիրում, բայց դե մեկ էլ տեսար ուզեց), ափսոս չի՞ էն գյոզալ 200.000 անոց մեքենան»։

7375 | 0
Facebook