Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ առաջին տիկինն այցելել է Ուկրաինա

17:45, կիրակի, 08 մայիսի, 2022 թ.
ԱՄՆ առաջին տիկինն այցելել է Ուկրաինա

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կիրակի, նախապես չհայտարարված այցով, մեկնել է Արևմտյան Ուկրաինա՝ Մայրության օրվա կապակցությամբ անակնկալ հանդիպում անցկացնելով երկրի առաջին տիկնոջ՝ Օլենա Զելենսկայի հետ։ Բայդենը ճանապարհորդել է գաղտնիության քողի տակ:

«Ես ուզում էի գալ Մայրության օրը,- ասել է Բայդենը Զելենսկայային,- ես կարծում էի, որ կարևոր է ցույց տալ ուկրաինացի ժողովրդին, որ այս դաժան պատերազմը պետք է դադարեցվի, և որ Միացյալ Նահանգների ժողովուրդը կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին»: Առաջին տիկինը մեկնել է Ուժգորոդ քաղաք, որտեղ սլովակական սահմանակից գյուղից մեքենայով կարելի է հասնել 10 րոպեում:

Նա մոտ երկու ժամ է անցկացրել Ուկրաինայում։

Երկու առաջին տիկնայք նախ հանդիպել են մի փոքրիկ դասարանում՝ դասասեղանի մոտ նստելով դեմ-դիմաց ու զրուցելով լրագրողների առջև՝ նախքան առանձին հանդիպելը:

Վլադիմիր Զելենսկին և նրանց երեխաները գտնվում են գաղտնի վայրում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

9066 | 0
Facebook