Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ալինա Կաբաևայի նկատմամբ. #Bloomberg

23:54, հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ալինա Կաբաևայի նկատմամբ. #Bloomberg

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Եվրոմիությունը նախատեսում է պատժամիջոցների ցանկում ներառել ռիթմիկ մարմնամարզության ռուս օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևային։

Ցանկը դեռ պետք է հաստատվի եվրոպական կառավարությունների կողմից և կարող է փոխվել մինչև վերջնական հաստատումը, ընդգծվում է զեկույցում։

Սպասվում է, որ ԵՄ դեսպաններն ուրբաթ առավոտյան կքննարկեն պատժամիջոցների վեցերորդ փուլը։

Ալինա Կաբաևային առաջարկվում է ընդգրկել պատժամիջոցների ցուցակներում, քանի որ 2014 թվականի սեպտեմբերից նա հանդիսանում է National Media Group հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահը, որը բաժնետոմսեր ունի ռուսական բազմաթիվ լրատվամիջոցներում, որոնք, ըստ ԵՄ-ի, «տարածում են քարոզչություն»:

7751 | 0
Facebook