Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Evraz-ը հայտնվել է Լոնդոնի «սև ցուցակում». ամենամեծ բաժնետերն Աբրամովիչն է

21:48, հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Evraz-ը հայտնվել է Լոնդոնի «սև ցուցակում». ամենամեծ բաժնետերն Աբրամովիչն է

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական Evraz ընկերության դեմ, հայտնում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքը։

«Մետալուրգիական և լեռնահանքային ընկերությունը գործում է Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերություններում»,- բացատրել են գերատեսչությունում՝ հավելելով, որ Evraz-ն արտադրում է Ռուսաստանում բոլոր երկաթուղային անիվների 28%-ը և ռելսերի 97%-ը, մեկնաբանում է РБК-ն բրիտանական ԱԳՆ-ի հայտարարությունը։

«Սա կենսական նշանակություն ունի, քանի որ Ռուսաստանն օգտագործում է երկաթուղին՝ ռազմական պաշարները և զորքերն Ուկրաինայի առաջնագիծ տեղափոխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընկերության ամենամեծ, բայց ոչ վերահսկիչ բաժնետերը Ռոման Աբրամովիչն է, որն ունի 28,64%:

7393 | 0
Facebook