Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բռնապետ՝ հիմար բանակով». Բայդենը՝ Պուտինի հասցեին

18:42, չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
«Բռնապետ՝ հիմար բանակով». Բայդենը՝ Պուտինի հասցեին

«Հիմար բանակով բռնապետ», այսպիսն է, ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին Բայդենն ասել է Ալաբամայի պաշտպանական գործարան կատարած այցի ժամանակ, որտեղ, մասնավորապես, արտադրվում են Javelin հակատանկային հրթիռներ, որոնք ԱՄՆ-ն մատակարարում է Ուկրաինային։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է գործարանում աշխատող ամերիկացիների հատուկ դերը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պայքարում։

«Դուք թույլ եք տալիս ուկրաինացիներին պաշտպանվել: Եվ, անկեղծ ասած, շատ դեպքերում նրանք ծաղրում են ռուս զինվորականներին: Պատմությունը մեզ ցույց է տվել, որ եթե մենք չենք կանգնեցնում բռնապետերին, նրանք շարունակում են գրոհել, և նրանց իշխանության ախորժակը շարունակում է աճել»:

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Արևմուտքին դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային։ Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ «երկխոսության» համար, սակայն մեղադրել է Կիևին «լուրջ աշխատանքի պատրաստ չլինելու մեջ»։

8650 | 0
Facebook