Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավդիիվկայում կոքսաքիմիական գործարանի գնդակոծման հետևանքով զոհվել է 10 մարդ

20:48, երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Ավդիիվկայում կոքսաքիմիական գործարանի գնդակոծման հետևանքով զոհվել է 10 մարդ

Ռուսական զորքերը գնդակոծել են Դոնեցկի մարզում գտնվող Ավդիիվկա կոքսաքիմիական գործարանը։ Զոհվել է 10 մարդ։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։

Նրա խոսքով՝ հրետակոծության հետևանքով տուժել է նաև ևս 15 մարդ։

«Զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի»,- ասել է նա:

Կիրիլենկոն ընդգծել է, որ հրետակոծության պահին բանվորներն ավարտել էին իրենց հերթափոխը և կանգառում սպասում էին ավտոբուսի, որը պետք է իրենց գործարանից տուն տաներ։

7465 | 0
Facebook