Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաշված օրեր են մնացել Բերձորի հանձմանը». Վահրամ Մարտիրոսյան

01:18, երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
«Հաշված օրեր են մնացել Բերձորի հանձմանը». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշված օրեր են մնացել Բերձորի հանձմանը։ Ադրբեջանը վերջացնում է նոր ճանապարհի շինարությունը, ու պահանջելու է հանձնել Բերձորը և Արցախ տանող ամբողջ միջանցքը։
     Այս իրավիճակում մարդիկ կան՝ կոչ են անում նստել տանը։ Մյուսներն արդեն տանը նստած երևույթները թողած կենտրոնացել են անձերի վրա, ու միգուցե անուղղակի, բայց հանդես են գալիս Փաշինյանի տակտիկական դաշնակցի դերում։
     Նիկոլի իշխանության մնալը հղի է նոր անդառնալի կորուստներով։
     Տանը նստել առաջարկողներին առաջարկում եմ առաջարկել իրատեսական քայլեր իրավիճակը փոխելու ուղղությամբ։
     Ու միշտ հիշեք՝ Քաղաքականությունը Հնարավորինի Արվեստ Է»:

5945 | 0
Facebook