Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան աջակցում է Ռուսաստանից ուրանի ներկրման արգելքին

16:06, շաբաթ, 30 ապրիլի, 2022 թ.
Գերմանիան աջակցում է Ռուսաստանից ուրանի ներկրման արգելքին

Գերմանիան աջակցում է Ռուսաստանից ուրանի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու նախաձեռնությանը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագետներին։
     Պարբերականի տվյալներով՝ ապրիլի 27-ին գերմանացի բանագնացը հայտարարել է Բեռլինի դիրքորոշման փոփոխության մասին՝ ասելով, որ Գերմանիան ոչ միայն կողմ է Ռուսաստանից նավթի մատակարարումների աստիճանական դադարեցմանը, այլև աջակցում է ռուսական ուրանի արգելքին։ Թե երբ արգելքը կկիրառվի, դեռևս հայտնի չէ:

6453 | 0
Facebook