Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Meta-ն բողոքարկել է` իրեն «ծայրահեղական կազմակերպություն» ճանաչելու մասին որոշումը

16:18, ուրբաթ, 29 ապրիլի, 2022 թ.
Meta-ն բողոքարկել է` իրեն «ծայրահեղական կազմակերպություն» ճանաչելու մասին որոշումը

Մոսկվայի դատարանը բողոք է ստացել Meta Platforms Inc.-ից` կորպորացիայի գործունեության արգելքի վերաբերյալ:

Հիշեցնենք` Մոսկվայի Տվերսկի դատարանը մարտի 21-ին Meta-ն ճանաչել էր որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանում:

«Հիմնավորումը` որոշման հետ անհամաձայնությունն է»,- պարզաբանել է դատարանը։

Ըստ դատական ​​ռեգիստրի՝ ընկերության բողոքը ստացվել է ապրիլի 26-ին։

6413 | 0
Facebook