Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը հայտնում է ռեկորդային` 97,3 միլիարդ դոլարի եռամսյակային եկամտի մասին

13:18, ուրբաթ, 29 ապրիլի, 2022 թ.
Apple-ը հայտնում է ռեկորդային` 97,3 միլիարդ դոլարի եռամսյակային եկամտի մասին

Ամերիկյան Apple ընկերությունը հրապարակել է 2022թ. երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները: Այս ժամանակահատվածում եկամուտը կազմել է ռեկորդային` 97,3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9%-ով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Apple-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ամերիկյան տարածաշրջանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վաճառքներն աճել են 19%-ով, Եվրոպայում՝ 5%-ով։ Չինաստանում մարտին COVID-ի հետ կապված սահմանափակումների ազդեցությունը դեռ չի դրսևորվել:

6357 | 0
Facebook