Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետը ձերբակալվել է թմրանյութերի գործով

10:18, ուրբաթ, 29 ապրիլի, 2022 թ.
Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետը ձերբակալվել է թմրանյութերի գործով

ԱՄՆ-ում ձերբակալվել է բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետ Էնդրյու Ֆեհին։ Նրան մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը: «Ես ցնցված եմ այդ լուրջ մեղադրանքներից: Այս ձերբակալությունը ցույց է տալիս հետաքննող հանձնաժողովի կարևորությունը»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

5398 | 0
Facebook