Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուլղարիան կոչ է արել իր քաղաքացիներին՝ շտապ լքել Մոլդովան

21:24, հինգշաբթի, 28 ապրիլի, 2022 թ.
Բուլղարիան կոչ է արել իր քաղաքացիներին՝ շտապ լքել Մոլդովան

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հրաժարվել Մոլդովա մեկնելուց՝ երկրում օրեցօր ավելի ու ավելի բարդացող իրավիճակի պատճառով, այդ թվում՝ Մերձդնեստրում տեղի ունեցած պայթյունների պատճառով։ Պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է գործակալության կայքում։

«Հաշվի առնելով Մոլդովայի Հանրապետությունում և դրա շուրջ ավելի ու ավելի բարդացող իրավիճակը՝ մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ այդ երկիր ցանկացած ուղևորությունից»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Բուլղարիայի քաղաքացիներին, ովքեր ժամանակավոր կամ մշտապես բնակվում են Մոլդովայի տարածքում, խորհուրդ է տրվում որքան հնարավոր է շուտ լքել երկիրը մասնավոր տրանսպորտով։

9146 | 0
Facebook