Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն արգելել է Ջասթին Թրյուդոյի և Կանադայի 591 այլ քաղաքացիների մուտքը

20:30, հինգշաբթի, 28 ապրիլի, 2022 թ.
Ռուսաստանն արգելել է Ջասթին Թրյուդոյի և Կանադայի 591 այլ քաղաքացիների մուտքը

ՌԴ ԱԳՆ-ը հրապարակել է Կանադայի 592 քաղաքացիների ցուցակը, որոնց արգելված է մուտք գործել Ռուսաստան։ Ցուցակում ընդգրկված են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին և Կանադայի անվտանգության և հետախուզության ծառայության տնօրեն Դեյվիդ Վիգնոտը։

«Ռուսական կողմից նման պատժամիջոցները կիրառվում են բացառապես ի պատասխան Կանադայի ղեկավարության թշնամական գործողությունների»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարությունը կոչ է արել Օտտավայի իշխանություններին հրաժարվել «ռուսաֆոբական ընթացքից», որը «զրկում է Կանադային անկախությունից» և «չի համապատասխանում նրա ազգային շահերին»։

Հիշեցնենք, որ Կանադայի խորհրդարանն Ուկրաինայի իրադարձություններն անվանել է «ցեղասպանություն» եզրույթով:

5832 | 0
Facebook