Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Միջազգային

ԵՄ-ն հայտարարել է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը խախտում է պատժամիջոցները

18:54, հինգշաբթի, 28 ապրիլի, 2022 թ.
ԵՄ-ն հայտարարել է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը խախտում է պատժամիջոցները

Ռուսական գազի մատակարարումների վճարման սխեման՝ երկու հաշիվների բացմամբ ռուբլով և եվրոյով, խախտում է ԵՄ պատժամիջոցները, քանի որ գնորդ ընկերությունը չի վերահսկում միջոցների տեղաշարժը, ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։ Նա մեկնաբանել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը, թե ընկերությունները, որոնք ռուսական գազի դիմաց կվճարեն ռուբլով, այդպիսով կխախտեն Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները։

«Խախտում կլինի ռուբլով երկրորդ հաշիվ բացելը հրամանագրով ստանձնած պարտավորության կատարման շրջանակներում»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։ Նրա խոսքով, ռուսական գազի դիմաց վճարումը կարգավորող հրամանագիրը պարտավորություն է պարունակում եվրոն ռուբլով փոխանցել մեկ այլ հաշվեհամարին, որը ընկերությունը չի վերահսկում, ինչը պատժամիջոցների խախտում է։

Նա պնդում է, որ գազի դիմաց վճարումը պետք է համարել կատարված՝ պայմանագրում նշված արժույթով՝ դոլարով կամ եվրոյով միջոցների փոխանցումից հետո։ «Պատժամիջոցների խախտում կլինի, եթե ընկերությունները խոստովանեն, որ վճարումը չի կատարվել եվրոյի փոխանցումից հետո, որ վճարումը կավարտվի միայն ռուբլով հաշվեհամարին միակողմանի փոխարկելուց հետո»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

| | |
4206 | 0
Facebook