Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը հայտարարել է Ազովստալից խաղաղ բնակիչներին տարհանելու խումբ ստեղծելու մասին

23:30, չորեքշաբթի, 27 ապրիլի, 2022 թ.
ՄԱԿ-ը հայտարարել է Ազովստալից խաղաղ բնակիչներին տարհանելու խումբ ստեղծելու մասին

ՄԱԿ-ը Մոսկվայի և Կիևի հետ քննարկում է Ուկրաինայի պատերազմական գոտիներից խաղաղ բնակիչների՝ ժամանակին տարհանման մեխանիզմը, ճեպազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը։
     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը բանակցություններ է վարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի մասնակցությանը Մարիուպոլի Ազովստալ գործարանից խաղաղ բնակիչների տարհանմանը։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանդիպմանը տարհանմանը ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին ներգրավելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չեն եղել։
     Ըստ Հակի, ՄԱԿ-ը հրավիրում է ՌԴ-ում ՄԱԿ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ամենափորձառու անձնակազմին, բարդ գործողությունների ոլորտի փորձագետներին. նրանք Ուկրաինա են գալիս ամբողջ աշխարհից։

6163 | 0
Facebook