Ուկրաինայի Գերագույն ռադան Սահմանադրության մեջ չի փոխի երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին կետերը, «Украинской правде» ասել է խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։
Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունը երբեք ինքնանպատակ չի լինի, դա գործիքակազմ է. «Ինչ-որ փոփոխություններ են իրականացրել են մյուսները: Դրանք արդյունավետ են միայն այն դեպքում, երբ ունեն ազդեցություն»:
Ստեֆանչուկն ասել է, որ իշխանությունների համար առաջնահերթությունն Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն է, դրա համար երկիրը պետք է ստանա անվտանգության երաշխիքներ։
Ավելի վաղ ամերիկյան ABC հեռուստաալիքի հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ իր վերաբերմունքը վաղուց «սառել» է ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցի հանդեպ: