Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը շնորհավորել է Մակրոնին

09:36, երկուշաբթի, 25 ապրիլի, 2022 թ.
Բայդենը շնորհավորել է Մակրոնին

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնը վերընտրվում է: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն շնորհավորել է նրան: «Շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ։ Ֆրանսիան մեր հին դաշնակիցն է և հիմնական գործընկերը՝ գլոբալ խնդիրների լուծման հարցում։ Սպասում եմ մեր համագործակցության շարունակությանը, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու, ժողովրդավարության պաշտպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարում»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:

5622 | 0
Facebook