Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիտվան ԵՄ-ին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ

15:54, կիրակի, 24 ապրիլի, 2022 թ.
Լիտվան ԵՄ-ին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ

Լիտվան Եվրոմիությանն առաջարկում է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ընդգրկել պատժամիջոցների ցուցակում, քանի որ, Վիլնյուսի կարծիքով, նա աջակցում է Ուկրաինայում ռազմական գործողությանը։ Այս մասին հայտնել է Լիտվայի ԱԳ նախարարը:

«Այո, կա նման առաջարկ, որի վերաբերյալ քննարկումներ են ընթանում: Դեռ վերջնական որոշում չունենք»,- ասել է նա։ Պատժամիջոցներ սահմանելու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը։

5353 | 0
Facebook