«Անցյալի սև էջերի հիշատակումը՝ ուղեցույց է ապագայում նման հանցագործությունները կանխելու համար». Հունաստանի վարչապետ
14:00, կիրակի, 24 ապրիլի, 2022 թ.
Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ. «107 տարի է անցել Հայոց ցեղասպանության մեկնարկից, ինչպես նաև 1,5 միլիոն մարդու համակարգված բնաջնջումից: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Անցյալի սև էջերի հիշատակումը՝ ուղեցույց է ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար: Մեր գլխավոր մտահոգությունն է՝ ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»: