Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին». Նիկոլ Փաշինյան

15:18, ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ.
«Լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին». Նիկոլ Փաշինյան

«2020թ. նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին: Պատասխանատու կերպով ասում եմ՝ չի եղել ու չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել, որ Արցախն իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես. Արցախն այնտեղ ապրող մարդն է: Արցախը հանձնողը պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի. մենք աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել՝ նշանակում է՝ արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել՝ նշանակում է՝ հայաստանցուն պահել Հայաստանում: Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ասաց՝ բացառում է, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ փաստաթուղթ, որը ստորագրվի առանց հանրային լայն քննարկման. «Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»:

Ավելի վաղ նա անդրադարձել էր ՌԴ կատարած իր պաշտոնական այցի արդյունքներին:

5718 | 0
Facebook