Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն». վարչապետ

15:12, ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ.
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն». վարչապետ

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետն անդրադարձավ ՌԴ կատարած իր պաշտոնական այցին, ասաց, որ այն արդյունավետ էր: «Քննարկվեցին երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցերը: Առանձնակի ուշադրության արժանացրինք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը, կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում: ՌԴ նախագահի հետ բանակցությունների հաջորդ արդյունքը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր»,- նշեց Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն. «Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում»:

5238 | 0
Facebook