Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինայի համար օգնություն տեղափոխող Ճապոնիայի ռազմական ինքնաթիռները

11:42, հինգշաբթի, 21 ապրիլի, 2022 թ.
Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինայի համար օգնություն տեղափոխող Ճապոնիայի ռազմական ինքնաթիռները

Հնդկաստանը հրաժարվել է իր օդանավակայանները տրամադրել՝ ուկրաինացի փախստականներին մարդասիրական օգնություն տեղափոխող Ճապոնիայի ինքնաթիռներին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Ճապոնիայից ժամանած ինքնաթիռները, ՄԱԿ-ի համաձայնությամբ, պետք է օգտագործվեին Հնդկաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում մարդասիրական բեռների տեղափոխման և Լեհաստան ու Ռումինիա առաքման համար։ Հնդկաստանի իշխանություններն ապրիլի 20-ից հրաժարվել են այս ծրագրից։

5863 | 0
Facebook