Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանն ու Հնդկաստանը ձախողեցին Ռուսաստանին «խեղդելու»՝ Արևմուտքի ծրագրերը. #BusinessInsider

19:36, չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ.
Չինաստանն ու Հնդկաստանը ձախողեցին Ռուսաստանին «խեղդելու»՝ Արևմուտքի ծրագրերը. #BusinessInsider

Չինաստանը և Հնդկաստանը խափանել են ԱՄՆ-ի և Եվրոպայի պլանները՝ «խեղդելու» ռուսական տնտեսությունը Ուկրաինայում վերջինիս կոմից իրականացվող «հատուկ գործողության» պատճառով, գրում է Business Insider-ի սյունակագիր Բեն Վինքը։
     Ինչպես նշում է հոդվածագիրը, վերջին մի քանի շաբաթների ընթացքում արևմտյան երկրները փորձել են պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի էներգետիկ արդյունաբերությանը վնասելու համար, սակայն այդ միջոցներն այնքան էլ արդյունավետ չեն եղել: «Կրեմլը չէր զգում այն ​​ճնշումը, որն ակնկալում էր Վաշինգթոնը: Դրանում իրենց մեղքի բաժինն ունեն Հնդկաստանն ու Չինաստանը»,- կարծում է հեղինակը։
     Նրա խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո ասիական երկու հզոր տերությունները չեզոք դիրք գրավեցին և չաջակցեցին ԱՄՆ-ի ու Եվրոմիության սահմանափակումներին։ Պեկինը և Նյու Դելին ոչ միայն հարաբերություններ են պահպանում Մոսկվայի հետ, այլև շարունակում են առևտուր անել նրա հետ և էներգիա գնել, դժգոհել է Վինքը։ Մասնավորապես, Հնդկաստանը զգալիորեն ավելացրել է ռուսական նավթի ներմուծումը և վերջին մեկ ամսվա ընթացքում գրավիչ գնով գնել է մոտ 13 մլն բարել։ Չինաստանը նույնպես, նախկինի պես, մնում է Ռուսաստանի ամենամեծ առևտրային գործընկերը, ասվում է հոդվածում։
     Լրագրողը հիշեցրել է, որ եվրոպական երկրները ասիական երկրներից պակաս կախվածություն չունեն Մոսկվայից, որը հետևողականորեն մեծ քանակությամբ էներգակիրներ է մատակարարում։ Այդ իսկ պատճառով Եվրոմիության ու Մեծ Բրիտանիայի համար, ի տարբերություն ԱՄՆ-ի, ավելի դժվար է խզել նրա հետ տնտեսական կապերը։ Ռուսական գազ գնելուց հրաժարվելն ակնթարթորեն կհանգեցնի ճգնաժամի՝ արտադրվող արդյունաբերական արտադրանքի թանկացման պատճառով, գրում է Վինքը։ «Իհարկե, Արևմուտքի միջոցները հեռու են կատարյալ լինելուց: Փորձագետների կանխատեսումների համաձայն, 2022 թվականին Մոսկվան վառելիքի արտահանումից կվաստակի 321 միլիարդ դոլար, եթե վաճառքի ներկայիս շուկաները հասանելի լինեն նրան»,- ամփոփել է նա:

9060 | 0
Facebook