Նոր Զելանդիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ռուսական մի շարք բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնում է երկրի կառավարության կայքը։ Բացի ԿԲ-ից, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Сбербанк»-ը, «ВТБ»-ն, «Газпромбанк»-ը, «ВЭБ»-ը, «Альфа-банк»-ը, «Россельхозбанк»-ը, «Россия»-ն, «Открытие»-ն, «МКБ»-ն, «Совкомбанк»-ը, «СМП Банк»-ը, «Генбанк»-ը, «Новикомбанк»-ը: «Այդ խոշոր կազմակերպությունները կազմում են Ռուսաստանի բանկային ակտիվների մոտ 80%-ը»,- նշել են գերատեսչությունում:
Ավելի վաղ Նոր Զելանդիան պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարության դեմ: