Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարյուրավոր բեռնատարներ արգելափակվել են Բելառուս-Լեհաստան սահմանին՝ պատժամիջոցների պատճառով

19:42, կիրակի, 17 ապրիլի, 2022 թ.
Հարյուրավոր բեռնատարներ արգելափակվել են Բելառուս-Լեհաստան սահմանին՝ պատժամիջոցների պատճառով

Հարյուրավոր բեռնատարներ արգելափակվել են Լեհաստանի և Բելառուսի սահմանին՝ փորձելով լքել Եվրոմիության տարածքը։ Որոշ վարորդներ 30 ժամից ավելի կանգնած են շարասյան մեջ, գրում է The Insider-ը։

Սահմանին գոյացած գրեթե 80 կիլոմետրանոց հերթը կուտակվել է ապրիլի 16-ին Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի՝ ուժի մեջ մտնելուց հետո, ըստ որի, արգելվում է ռուսական և բելառուսական բեռնատարների մուտքն ու գտնվելը Եվրոմիության տարածք։ Բացառություն են կազմել դեղերի, փոստի և նավթամթերքի փոխադրողները։

Դեռ պարզ չէ, թե ինչ կլինի հազարավոր այլ բեռնատարների հետ, որոնք, ըստ դիտորդների, ներկայումս գտնվում են ԵՄ-ում։

6156 | 0
Facebook