Ուկրաինական դպրոցներում ռուսաց լեզուն սեպտեմբերի 1-ից կարող է փոխարինվել այլ առարկաներով։ Այս առաջարկով հանդես է եկել Ուկրաինայի պետական լեզվի պաշտպանության հանձնակատար Տարաս Կրեմենը։
Կրեմենը նաև կոչ է արել վերանայել արտասահմանյան գրականության ուսումնական ծրագիրը, քանի որ այնտեղ մեծ ուշադրություն է դարձվում ռուս գրողների ուսումնասիրությանը։