Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Խնդրում ենք կատարել Արմեն Բիլյանի միակ պահանջը». դիմում՝ վարչապետին ու նախագահին

15:18, շաբաթ, 16 ապրիլի, 2022 թ.
«Խնդրում ենք կատարել Արմեն Բիլյանի միակ պահանջը». դիմում՝ վարչապետին ու նախագահին

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին,

դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ հանուն գթասրտության և Զատիկի տոնի առթիվ կատարել արդեն 20-րդ օրը հացադուլ պահող և կյանքի համար վտանգավոր իրավիճակում գտնվող բանտարկյալ Արմեն Բիլյանի միակ պահանջը՝ տեղափոխել նրան բանտարկյալների կենտրոնական հիվանդանոց։

Ալեք Ենիգոմշյան,

Ռուբեն Հախվերդյան,

Տիգրան Խզմալյան»:

5719 | 0
Facebook