Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսը կօգնի Եվրոպային հրաժարվել ռուսական գազից

18:24, հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ.
Եգիպտոսը կօգնի Եվրոպային հրաժարվել ռուսական գազից

Իտալական Eni-ն պայմանագիր է ստորագրել Եգիպտոսում գազի արդյունահանումն ավելացնելու և դեպի Եվրոպա հեղուկացված բնական գազի մատակարարումների ավելացման մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Նշվում է, որ այս քայլը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Եվրոպան ակտիվացրել է գազի ներկրման այլընտրանքային աղբյուրներ գտնելու ջանքերը՝ ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնելու համար: Ընդ որում, դրանում կարող է օգնել ոչ միայն Եգիպտոսը։ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ավելի վաղ պայմանագիր էր կնքել Ալժիրից վառելիքի ներկրումը խթանելու մասին՝ փոխարինելու համար այն 29 միլիարդ խորանարդ մետրը, որը երկիրը ստանում է Ռուսաստանից:

2015 թվականին Eni-ն Եգիպտոսում հայտնաբերեց գերհսկա Զոհր գազի հանքավայրը։ Ընկերությունը պնդում է, որ համաձայնություն է ձեռք բերել Եգիպտոսի բնական գազի ընկերության (EGAS) հետ գազի արդյունահանման ծավալների ավելացման և՛ առկա, և՛ նոր հանքավայրերի հետախուզման ավելացման վերաբերյալ: Համաձայնագիրը կարող է հանգեցնել այս տարի 3 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազի՝ Եվրոպա առաքուման:

7891 | 0
Facebook