Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասքն առաջարկել է 41 միլիարդ դոլարով գնել Twitter-ը

15:06, հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ.
Մասքն առաջարկել է 41 միլիարդ դոլարով գնել Twitter-ը

Ամերիկացի գործարար Իլոն Մասքն առաջարկել է գնել Twitter-ի բոլոր բաժնետոմսերը, ասվում է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթում:

Գործարարը բացատրել է, որ նախկինում ձեռք է բերել Twitter-ի բաժնետոմսերը (9,2%), քանի որ կարծել է՝ այն կարող է դառնալ հարթակ, որը կհարգի խոսքի ազատության սկզբունքներն ամբողջ աշխարհում։

«Սակայն, ներդրումներ կատարելով ընկերությունում, ես հասկացա, որ այն ոչ բարգավաճելու է, ոչ էլ ծառայելու է սոցիալական կարիքներին: Twitter-ը պետք է վերածվի մասնավոր ընկերության. այդ կապակցությամբ ես առաջարկում եմ գնել Twitter-ի 100%-ը»,- ասվում է Մասքի հայտարարության մեջ:

8898 | 0
Facebook