ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում տեղի ունեցողն անվանել է ցեղասպանություն։ Այդ մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ցեղասպանություն է: Մարդիկ նախկինում նման բան չեն տեսել»,- ասել է նա:
Ավելի վաղ Ջո Բայդենն էր հայտարարել, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները, իր տպավորությամբ, ցեղասպանություն են: