Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կառավարությունը խաբում է մարզիկներին. «Ժողովուրդ»

09:12, հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ.
Կառավարությունը խաբում է մարզիկներին. «Ժողովուրդ»

2019-ից սկսած 10-ը լավագույն մարզիկներին տրվող 5 մլն դրամ գումարը երկրաչափական ռեգրեսով նվազում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ սպորտի ոլորտի լավագույններին տրվող 5 մլն դրամը տարեցտարի նվազել է մինչև 3 մլն:

«2020-ին, կորոնավիրուսային համավարկով պայմանավորված, 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու միջոցառումը տեղի չունեցավ, 2021-ին գումարը մասնակի՝ պահումով տվեցին, ու մարզիկները ոչ թե 5 մլն, այլ 3 մլն 900 հազար դրամ ստացան,- փոխանցել է սպորտաշխարհին մոտ կանգնած մեր զրուցակիցն՝ ավելացնելով։- Այժմ էլ պարզվում է, որ այդ գումարից 700 հազար դրամ էլ մարզիկները պետք է իրենց մարզիչներին ու բժիշկներին վճարեն, ոպեսզի նրանք էլ պարգևատրվեն կամ հավելավճար ստանան:

Ստացվում է՝ պետությունն իբրև թե խարխուսում է մարզիկներին, բարձրագոչում, թե 5 միլիոնական դրամ է տալիս 10-ը լավագույններին, բայց մարզիկն իրականում 3 միլիոնի չափ գումար է ստանում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3891 | 1
Facebook