Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել կանադացի 87 սենատորի նկատմամբ

23:12, չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ.
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել կանադացի 87 սենատորի նկատմամբ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել կանադացի 87 սենատորի նկատմամբ, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
     «Կանադայի իշխանությունների որոշման կապակցությամբ, որը մարտի 24-ին հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ամբողջ կազմը ներառվել է պատժամիջոցների «սև ցուցակում», փոխադարձության հիման վրա հակաքայլեր են ներդրվում Կանադայի խորհրդարանի ներկայիս սենատորների նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։ «Այդ անձինք մշտական ​​հիմունքներով ընդգրկված են ռուսական «սև ցուցակում»՝ ի պատասխան Օտտավայի ձեռնարկած թշնամական քայլերի, որը, ի հեճուկս ազգային շահերի, փորձում է լինել ԱՄՆ ներկայիս վարչակազմի ռուսաֆոբ կուրսի առաջնագծում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։

5403 | 0
Facebook