Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք միջազգային առաջնությունների ենք գնում առանց բժիշկ, առանց համազգեստ». չեմպիոն Արսեն Հարությունյան

22:18, չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ.
«Մենք միջազգային առաջնությունների ենք գնում առանց բժիշկ, առանց համազգեստ». չեմպիոն Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք շատ անգամներ խոսել ենք մեր խնդիրների մասին, բայց լուծում չենք ստացել։ Այս խնդրի բարձրաձայնումը բոլոր ըմբիշների և իմ անունից է։ Մենք Եվրոպայի, Աշխարհի առաջնության ենք մեկնում առանց բժիշկների, այլ երկրի հավաքականի բժիշկներին ենք խնդրում մեզ օգնել։ Պատճառն այն է, որ մեր հավաքականի բժիշկը գումար չի ստանում։ Մեր անձնական մարզիչները նույնպես ամիսներ շարունակ չեն վարձատրվում։ Եվրոպայի առաջնության ենք մեկնել առանց համազգեստ, գնում ենք երկիր ներկայացնենք, բայց չունենք համապատասխան համազգեստ։ Ու էլի շատ ու շատ խնդիրներ որոնց մասին լռում ենք»։

3891 | 1
Facebook