Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սառեցվել են Աբրամովիչի՝ 7 միլիարդ դոլարի ակտիվները

19:36, չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ.
Սառեցվել են Աբրամովիչի՝ 7 միլիարդ դոլարի ակտիվները

Ջերսիի թագավորական դատարանը պաշտոնապես սառեցրել է Ռոման Աբրամովիչի հետ կապված 7 միլիարդ դոլարի ակտիվները: Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում միլիարդատիրոջ հետ կապված գույքերում, հայտնում է РБК-Украина-ն։

Աբրամովիչը մի քանի հարուստ ռուսների թվում էր, ովքեր անցյալ ամիս հայտնվեցին բրիտանական և Եվրոմիության պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով, և այդ ժամանակվանից կառավարություններն սկսել են բռնագրավել նրանց զբոսանավերն ու այլ շքեղ իրերը:

Բրիտանական թագի ինքնակառավարման շրջանի արդարադատության դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որ երեքշաբթի օրը Ջերսիի ոստիկանությունը ներխուժել է Աբրամովիչի բիզնես գործունեության հետ կապված տարածքներ:

«Թագավորական դատարանը նաև ապրիլի 12-ին պաշտոնական սառեցման որոշում է կայացրել այն ակտիվների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, գերազանցում են 7 միլիարդ ԱՄՆ դոլարը, որոնք կապված են պարոն Աբրամովիչի հետ և որոնք գտնվում են Ջերսիում կամ պատկանում են Ջերսիում գրանցված կազմակերպություններին», - ասվում է հայտարարության մեջ:

6581 | 0
Facebook