Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնեցկի շրջանի ղեկավարները պնդում են՝ Մարիուպոլում զոհվել է շուրջ 22 հազար մարդ

00:36, չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ.
Դոնեցկի շրջանի ղեկավարները պնդում են՝ Մարիուպոլում զոհվել է շուրջ 22 հազար մարդ

Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ Մարիուպոլում, նախնական տվյալներով, զոհվել է մինչև 22 հազար մարդ։ Այդ մասին նա ասել է CNN-ին։

«Այժմ մենք խոսում ենք Մարիուպոլում 20-22 հազար զոհվածների մասին»,- ասել է Կիրիլենկոն՝ հավելելով, որ ծանր իրավիճակը քաղաքում, որը գտնվում է շրջափակման և պաշարման մեջ, թույլ չի տալիս ստույգ ճշտել զոհերի թիվը։

Միաժամանակ CNN-ը նշում է, որ Մարիուպոլում զոհերի թվի վերաբերյալ անկախ գնահատականներ չկան։

7858 | 1
Facebook