Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nokia-ն հեռանում է ռուսական շուկայից

10:43, երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ.
Nokia-ն հեռանում է ռուսական շուկայից

Nokia-ն հեռանում է ռուսական շուկայից, Reuters-ին հայտնել է ընկերության ղեկավար Պեկկա Լունդմարկը։ «Ներկայիս իրավիճակում բիզնես գործունեությունը շարունակելու հնարավորություններ պարզապես չենք տեսնում»,- ասել է նա։

Լունդմարկը չի հայտնել, թե որքան ժամանակ դա կարող է տևել:

Ընկերության՝ Ռուսաստանից հեռանալու որոշումը կազդի մոտ 2000 աշխատակցի վրա։ «Հավանական է, որ ոմանց աշխատանք առաջարկվի այլ վայրում»,- ասել է նա:

5235 | 0
Facebook