Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենը կոչ է արել չգնել Ռուսաստանից էներգառեսուրսներ և զենք

09:42, երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ.
Բլինքենը կոչ է արել չգնել Ռուսաստանից էներգառեսուրսներ և զենք

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հորդորել է երկրներին հրաժարվել ռուսական էներգառեսուրսների լրացուցիչ գնումներից։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ համատեղ ասուլիսում։

«Երկրներից յուրաքանչյուրն ունի տարբեր իրավիճակ, տարբեր կարիքներ, պահանջներ, բայց մենք ակնկալում ենք, որ դաշնակիցներն ու գործընկերները չեն ավելացնի ռուսական էներգառեսուրսների գնումները»,- ասել է Բլինքենը։

5450 | 0
Facebook