Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շուշին ադրբեջանցիները թունելներով միացնում են Ադրբեջանի, Սյունիքի և Կովսականի հետ»․ Ն․ Կիրակոսյան

01:18, երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ.
«Շուշին ադրբեջանցիները թունելներով միացնում են Ադրբեջանի, Սյունիքի և Կովսականի հետ»․ Ն․ Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի գրառումը․ «Շուշին ադրբեջանցիները թունելներով միացնում են Ադրբեջանի, Սյունիքի և Կովսականի հետ
     Մինչև հայերով շարունակում ենք իրար ուտել, Արցախի դրոշ դնում ու հանում, կամ ներկում, ադրբեջանցիները մեր հողերի վրա ակտիվ շինարարություն են ծավալել։
     Այս թունելներն ու ճանապարհները, կամուրջներով հանդերձ, Շուշին միացնում են մի կողմից՝ Քարվաճառին, մյուս կողմից՝ դեպի Կովսական են տանում և Սյունիքի մի շարք բնակատեղիներով անցնում։
     Սրանք Շուշի տանող ճանապարհներն են, մեծ ու երկար թունելներով, ապագա կամուրջներով ու այլ ճանապարհային ենթակառուցվածքներով։ Կա տեսագրություն և լուսանկար, որ կարող եք մեծացնել և ինքներդ տնտղել այդ թունելները և սարքվող կամուրջներով ճանապարհները։
     Ակնկալելով, որ ամեն նման՝ կոնկրետ փաստերի հիման վրա ներկայացվող նյութից հետո իշխանական «դեղձանիկները» հերքում են ամեն բան, առաջարկում եմ ակնոց դնել, կամ էլ բուժվել կուրության դեմ։
     Հատկապես վերջերս նաև ՀՀ ՊՆ-ի կողմից ենք հերքումներ տեսնում։ Հիշեցնեմ, որ Սյունիքի Ներքին Հանդի նոր դիրքերից, նոր ճանապարհների մասին հրապարակումներն էլ էին հերքում, բայց փաստերը, ինչպես ասում են՝ իրենց աչքը մտցրեցինք։
     Գիտե՞ք, կարևոր չի, որ մեր երկրի ղեկին նիկոլ փաշինյանն է, կարևորը, որ իր թրքաբարո ծրագրի կատարածուն են հոծ բազմությունը. անհայրենիք ու ապազգային։ Այ, իսկ թշնամին կարճ ժամանակահատվածում, կարելի է ասել, արագ ու մեծ տեմպերով յուրացնում, կառուցապատում է օկուպացված մեր պատմական հողերը։ «Տիկին» աննա հակոբյանին էլ, որ զոհվածների հարազատների դժբախտության վրա իր անձնական գովազդն է անում, տեղեկացրեք, որ շուտով, գուցե Մեհրիբան խանումը իրեն Շուշի մուղամ լսելու կհրավիրի։ Չնայած, կասկածում եմ ...»։

8411 | 0
Facebook