Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուիլ Սմիթից պահանջել են «կամավոր» վերադարձնել «Օսկարը»

16:00, երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ.
Ուիլ Սմիթից պահանջել են «կամավոր» վերադարձնել «Օսկարը»

ԱՄՆ կինոակադեմիայի անդամ, ամերիկացի դերասան Հարի Լենիքսը հայտարարել է, որ Ուիլ Սմիթը պետք է վերադարձնի իր «Օսկարը»։ Այս մասին նա գրել է Variety պարբերականի իր սյունակում։ Նրա խոսքով՝ միակ մարդը, ով կարող է վերականգնել մրցանակաբաշխության բարի համբավը, հենց ինքը՝ Սմիթն է։ «Նա պետք է գիտակցի իր կատարած արարքի ծանրությունը»,- ասել է դերասանը:

Հիշեցնենք՝ Ուիլ Սմիթն ապտակել էր Քրիս Ռոքին՝ «Օսկարի» ժամանակ կնոջ մասին կատակելու համար:

14686 | 0
Facebook