Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քարտեզի նշանների տակ կան իրական լուսանկար-ապացույցներ». Արման Թաթոյան

12:00, երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ.
«Քարտեզի նշանների տակ կան իրական լուսանկար-ապացույցներ». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․ «Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք...

Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում խաթարել են անվտանգությունը:

Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական (անօրինական) տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով:

Քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:

Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը: Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն:

Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են: Հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով:

Քարտեզը կցված է հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար: Քարտեզը կցված է զեկույցին»:

«Քարտեզի նշանների տակ կան իրական լուսանկար-ապացույցներ». Արման Թաթոյան
«Քարտեզի նշանների տակ կան իրական լուսանկար-ապացույցներ». Արման Թաթոյան

Աղբյուրը` Արման Թաթոյան
7527 | 0
Facebook